Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները նրա խրտվիլակն են տարել կառավարություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները նրա խրտվիլակն են տարել կառավարություն
16.12.2020 | 16:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի տեսքով խրտվիլակ են բերել կառավարության մոտ։ «Այս չուչելի վրա պատասխանատվություն չկա, այս շենքում վարչապետի աթոռին գամված, սոսնձվածի վրա մի ամբողջ երկրի, մի ամբողջ ազգի պատասխանատվություն է», - ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը։


Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն օր, ամեն ժամ նոր տարածքներ է հանձնում թշնամուն առանց կռվի, առանց պատերազմի։

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ